«Էդ տղերքը բոլորիս համար են կանգնած, բայց, ցավոք, էսօր անտարբերության են մատնվում». անհետ կորածի հայր (տեսանյութ)
Անհետ կորած համարվող Վահե Թորոսյանի հորն այսօր՝ հոկտեմբերի 12-ի առավոտյան կանչել են մարզպետարան, սակայն տղայի հարազատները հույս չունեն, թե ինչ-որ դրական տեղաշարժ կլինի զինվորի որոնողական աշխատանքներում։
Նրանք վկայակոչում են այն փաստը, որ օրեր առաջ դիմել են նախարարություն, պատմել, որ կապ են հաստատել տղայի հետ, հայտնի է նրա կոորդինատները, սակայն վերջիններս մինչ օրս որոնողական աշխատանքներ չեն սկսել։
Վահեի հարազատներն էլ որոշել վճռական քայլերի դիմել։ Նրանք ճանապարհ են փակել։