Զանգեց ասեց գալու եմ, քեզ գրկելու եմ․ գալիս են մեր հետևից, 2 ժամից չաստում կլինեմ․․․ այդ 2 ժամը դարձավ մեկ ամիս․ անհետ կորած զինվորի մայր (տեսանյութ)
Անհետ կորած համարվող Վահե Թորոսյանի հորն այսօր՝ հոկտեմբերի 12-ի առավոտյան կանչել են մարզպետարան, սակայն տղայի հարազատները հույս չունեն, թե ինչ-որ դրական տեղաշարժ կլինի զինվորի որոնողական աշխատանքներում։
Նրանք վկայակոչում են այն փաստը, որ օրեր առաջ դիմել են նախարարություն, պատմել, որ կապ են հաստատել տղայի հետ, հայտնի է նրա կոորդինատները, սակայն վերջիններս մինչ օրս որոնողական աշխատանքներ չեն սկսել։
Վահեի հարազատներն էլ որոշել վճռական քայլերի դիմել։ Նրանք ճանապարհ են փակել։
«Ես ինչքա՞ն սպասեմ, տղաս երեք տեղից վիրավոր է՝ ոտքից, ուսից, գլխից: Մեկ ամիս է՝ ես իմ երեխու ձենը չեմ լսել: Խնդրում եմ, թող իմ երեխուն տան ինձ, ուրիշ բան չեմ ուզում: Մինչև իմ երեխին ողջ չտան ինձ, ոչ մի զինակոչիկի ոչ մի թուղթ չի գալու: Էդ թղթերը կտրատելու եմ անձամբ իմ ձեռքով կերցնեմ իրենց: Ամսի 14-ին զանգեց, ասեց՝ շատ լավ եմ, գալու եմ, քեզ գրկելու եմ: Գալիս են մեր հետևից, 2 ժամից չաստում կլինեմ, կզանգեմ: Այդ երկու ժամը դարձավ մեկ ամիս»,-լրագրողների հետ զրույցում Վահե Թորոսյանի մայրը: