Սեփականատիրոջ կողմից քանդվել է «Սուրմալուի» պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը
«Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել: Բարեկարգվելու է նաև հարակից մայթը:
Հոկտեմբերի 12-ից Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը: