Անհետ կորած համարվող Վահե Թորոսյանի հարազատները ճանապարհ են փակել (տեսանյութ)
Անհետ կորած համարվող զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները Արմավիրի մարզում ճանապարհ են փակել:
Նրանք պահանջում են, որ իրենց երեխային գտնեն ու վերադարձնեն։ «Իմ երեխան երեք տեղից վիրավոր ա եղել, ես ինչքա՞ն սպասեմ, մի ամիս է՝ ես իմ երեխայի ձայնը չեմ լսել, խնդրում եմ, իմ երեխային բերեք տվեք ինձ»,- ասում է Վահեի մայրը։
Զինծառայողի մայրը պատմում է, որ տղան վերջին անգամ զանգել է սեպտեմբերի 14–ին, ասել է, որ ամեն ինչ լավ է, շուտով հերթափոխ է լինելու և նա իջնելու է դիրքերից։ Այն որ Վահեն վիրավոր է, ծնողներն իմացել են ավելի ուշ, զինակից ընկերներից, բայց Վահեի հետ կապ հաստատել մինչև այսօր չի հաջողվում։