Էրդողանն Աստանայում պատրաստվում է առաջարկով դիմել Պուտինին
Հինգշաբթի օրը Աստանայում կայանալիք հանդիպման ժամանակ Էրդողանը պատրաստվում է Վլադիմիր Պուտինին առաջարկել Թուրքիայի միջնորդությունը Ուկրաինայի և Արևմուտքի հետ Ռուսաստանի բանակցություններում: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Ընդգծենք, որ այս ֆոնին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիֆիթսը հոկտեմբերի 16-ին կմեկնի Մոսկվա՝ հացահատիկի խնդրի շուրջ բանակցությունների համար, հայտնել են Անտոնիո Գուտերեշի գրասենյակից։