Թեհրանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Երևանի և Բաքվի հարաբերություններում
Թեհրանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Երևանի և Բաքվի հարաբերություններում,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։
Նա նշել է, որ Իրանին հարող տարբեր տարածաշրջաններից առանձնահատուկ նշանակություն ունի Հարավային Կովկասը։
«Այս առումով մեր հարևանների Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ մենք ավելի շատ զգայունություն և ուշադրություն ենք ցուցաբերում»,- ընդգծել է Վելայաթին։