Թայվանը պատրաստ է շարունակել ամրապնդել կապերը Միացյալ Նահանգների հետ
Թայվանը պատրաստ է շարունակել ամրապնդել կապերը Միացյալ Նահանգների հետ՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար, հայտարարել է կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենը՝ ընդունելով ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ կղզու իշխանությունները ձգտում են ամրապնդել փոխգործակցությունը Միացյալ Նահանգների և այլ ժողովրդավարական գործընկերների հետ։ Ցայ Ինգ Վենը Թայվանին և Միացյալ Նահանգներին անվանել է կարևոր տնտեսական և անվտանգության գործընկերներ և շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի անդամներին իրենց ջանքերի և օրենսդրական նախաձեռնությունների համար, որոնք օգնում են ուժեղացնել կղզու պաշտպանունակությունը:
Կղզու վարչակազմի ղեկավարը գոհունակություն է հայտնել Վաշինգտոնի հետ 21-րդ դարում ԱՄՆ-Թայվան Առևտրային նախաձեռնության շուրջ բանակցությունների վաղ մեկնարկի կապակցությամբ։