«Ջուլիա» փոթորիկը հասել է Մեքսիկա
«Ջուլիա» փոթորիկը հասել է Մեքսիկա՝ ջրհեղեղներ առաջացնելով Մեքսիկայի Ակապուլկոյում և Գերերո նահանգներում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Էլ Սալվադոր թերթը հրապարակել է լուսանկարների շարք, որոնք ցույց են տալիս ջրհեղեղի հետևանքները երկրի ամենատուժած վայրերից: Ջուրը հեղեղել է տեղի բնակիչների տները: Բնակիչները դժգոհում էին, որ իշխանություններից իրենց ոչ ոք չի դիմել օգնություն ցուցաբերելու համար։
Չեղարկվել են դասերը և ուսումնական հաստատությունները օգտագործվել են որպես ապաստարաններ, հայտնում է Գերերոյի նահանգի կրթության նախարարությունը:
Նշվում է, որ ջուրը քշել է մի քանի մարդու և նրանց ճակատագիրն անհայտ է։