Իրանը շարունակում է հրթիռային և հրետանային հարվածներ հասցնել քրդական խմբավորումներին
Իրանը շարունակում է հրթիռային և հրետանային հարվածներ հասցնել քրդական խմբավորումներին, որոնք տեղակայված են Հյուսիսային Իրաքի Էրբիլ և Սուլեյմանիա շրջաններում:
Այս մասին տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները: Նշվում է,որ իրանական կողմի կրակի հետևանքով խոցվելեն ռազմական օբյեկտներ: Զոհերի և վիրավորների մասին հստակ տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ Իրանում արդեն չորրորդ շաբաթն է՝ փողոցային բողոքի ակցիաները չեն հանդարտվում։