Հունաստանը ԱՄՆ բանակի ստորաբաժանումների հետ համատեղ զորավարժություններ է սկսել
Նախօրեին՝ հոկտեմբերի 9-ին, Հունաստանը ԱՄՆ բանակի ստորաբաժանումների հետ համատեղ զորավարժություններ է սկսել Արեւմտյան Թրակիայի շրջանի Պետրոխորի քաղաքի մոտ, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա։
Զորավարժություններին մասնակցում են տանկեր, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հարվածային ուղղաթիռներ և ԱՄՆ և Հունաստանի բանակների այլ ուժեր։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: