Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռ
Հասարակություն

«Սասնա Ծռեր»-ի գործով դատապարտյալ Արմեն Բիլյանի կոչը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

«Սասնա Ծռեր»-ի գործով 25 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանը, որը չի ընդունում ոստիկանին սպանելու մեղադրանքը, նոր Գլխավոր դատախազից պահանջում է համակարգն առողջացնելու խոստումներն ապացուցել իր գործով արդարության վերահաստատումով։ Դատախազին հղած նրա նամակը՝ ստորև։

Գլխավոր դատախազի պարտականությունները նոր ստանցնած Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 20-ին ասել է. «Առաջին հերթին ինձ (...) կարեւոր է հասկանալ դատախազական ակտերի, նախաքննության նկատմամբ հսկողության, ինչպես նաեւ դատարանում մեղադրանքի պաշտպանության որակը»: Ազգային Ժողովում իր թեկնածության քննարկման փուլում եւս, հունիսի 29-ին Վարդապետյանն անդրադարձել էր մինչդատական վարույթում առկա խնդիրներին, այլ խոսքով անարդար և պատվերով կատարված նախաքննությունների համատարած երեւույթին:

«Իմ բարձրաձայնած յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ ես ունեմ լուծման մեխանիզմներ, միշտ չէ, որ դրանք բացառապես օրենսդրական են կամ իրավական, շատ հաճախ դրանք կազմակերպական են, գործնական են և շատ հաճախ դա ուղղակի տեսանկյունի փոփոխությունն է»,- նշել էր նա: Նա հույս էր հայտնել, որ «չի լինի արդարադատություն, որը մենք չենք իրականացրել»: Մինչդատական՝ աչք ծակող անարդար «նախաքննություններից» և դատախազության կողմից նրանց հակաօրինական «հսկողություններից» մեկը 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկան Գագիկ Մկրտչյանին «սպանելու» կապակցությամբ իմ նկատմամբ հարուցված աղաղակող շինծու և կեղծ մեղադրանքն է: Այդ մեղադրանքը հիմնովին հերքվեց առաջին ատյանի դատավարության ժամանակ, քննչական մարմնի և ապա դատախազության կողմից ներկայացված «ապացույցները» ջախջախվեցին և Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն ինձ արդարացրեց ոստիկան Մկրտչյանին ոչ միայն «սպանած», այլեւ նրա վիրավորվելու փաստի հետ որեւիցե կապ ունեցած լինելու մեղադրանքից:

Բայց դատախազությունը, ԱՌԱՆՑ ՈՐԵՒԻՑԵ ՆՈՐ «ԱՊԱՑՈՒՅՑ» ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ (նոր ապացույց պարզապես չեր կարող գոյություն ունենալ, Վերաքննիչ դատարանից պահանջեց վերահաստատել մեղադրանքը և վերջինս, ԱՌԱՆՑ ԳՈՐԾԸ ՎԵՐԱՔՆՆԵԼՈՒ, պարզապես բավարարեց այդ պահանջը և ինձ դատապարտեց 25 տարվա ազատազրկման: Եթե նորանշանակ Գլխավոր Դատախազն անկեղծ է նախաքննական մարմինների և իր ղեկավարած գերատեսչության անարդար ավանդույթներին վերջ դնելու իր մտադրությունում, նա պետք է սկսի մինչ այժմ թույլ տրված անօրինություններն ուղղելու վճռակամությամբ: Ինչպես բազմաթիվ այլ գործերի, նույնպես և իմ «գործի» պարագայում նոր ղեկավարությամբ Գլխավոր դատախազությունը «հեծանիվ հորինելու» կարիք չունի: Նա տիրապետում է գործի բոլոր իրական հանգամանքներին և մանրամասներին:

Իմ հարցում դատախազության անցած վեց տարիների վարքագիծը եղել է ոչ թե ճշմարտությանը բավարար չտիրապետելու, այլ, ամբողջովին տիրապետելով հանդերձ, բացահայտ կեղծիքի և անօրինականության դիմելու գիտակից որոշման հետեւանք: Սխալն ու անարդարությունն ուղղելու համար նրան ընդամենը պետք է գործի կապակցությամբ «նոր հանգամանքների» ի հայտ գալը փաստել, հանգամանքներ՝ որոնք իրականում նոր չեն, նրանց նա սկզբից լիովին տիրապետել է: Իմ և նմանօրինակ գործերը Լակմուսի թուղթ են նոր գլխավոր դատախազի համար: Այս հարցով եւս նա պետք է ունենա «լուծման մեխանիզմներ» և անի այնպես, որ «չլինի արդարադատություն, որը մենք չենք իրականացրել»: Առանց այս հարցում արդարության վերահաստատման, նոր Գլխավոր դատախազի հայտարարությունները մնալու են թղթի կտոր:

#Սասնա ծռեր