Վաշինգտոնի կոնգրեսի ութ աշխատակից թունավորվել է
ԱՄՆ` Վաշինգտոնի կոնգրեսի շենքերից մեկում թունավոր նյութի առկայության պատճառով հոսպիտալացվել է 8 մարդ այդ մասին հայտնում է` The Washington Post-ը:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 15-ի առավոտյան` Longworth House Office Building- ի երեք շենքերից մեկում, որը ծառայում է որպես ներկայացուցիչների պալատ:
Տուժածները սրճարանի աշխատակիցներն են, որոնք գտնվում էին հաստատությունում: Բժիշկները հետազոտում են հոսպիտալացվածներին` կապարի հնարավոր ազդեցությունը պարզելու համար: