Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կազմել է 404.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.28 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 392.67 դրամ (աճել է 0.78 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 447.25 դրամ (աճել է 0.54 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.33 դրամ (նվազել է 0.18 դրամով):
Երևանյան բանկերում դոլարը գնվում է 402-405 դրամով, վաճառվում է 413-417 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 384-394 դրամով, վաճառվում է 405-412 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 5.48-6.16 դրամով, վաճառվում է 6.65-6.75 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
Դոլարը գնվում է 407-408 դրամով, վաճառվում՝ 413-414 դրամով:
Եվրոն գնվում է 395-397 դրամով, վաճառվում է 402-404 դրամով:
Ռուբլին գնվում է 6.00 դրամով, վաճառվում է 6.30 դրամով: