Գլխավորը մենք մեզ լավ զգանք. Պեսկովը՝ Ուկրաինայում կատարվող գործողությունների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է արդյունավետ կերպով հասնել իր նպատակներին Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքում։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մեզ համար գլխավորն այն է, որ ինչ-որ մեկի համար վատ լինի: Մեզ համար գլխավորն այն է, որ մենք մեզ ավելի լավ զգանք, ուստի պետք է արդյունավետ գործենք ու հասնենք մեր նպատակներին, ինչը իրականում տեղի է ունենում»,- լրագրողներին ասել է մամուլի քարտուղարը։