ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների զինվորականները կռվում են Ուկրաինայում․ Լավրով
Կան ապացույցներ, որ ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների զինվորականները կռվում են Ուկրաինայում, այդ թվում՝ հանդես են գալիս որպես հրաձիգներ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ամերիկյան բանակի կանոնավոր զինծառայողները, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների բանակները, անընդհատ աշխատում են տեղում, այդ թվում՝ օգնելով հրազենային համակարգերի անձնակազմերին, HIMARS բազմակի հրթիռային համակարգերին, օգնելով դրանք օգտագործել»,- ասել է Լավրովը։
Լավրովը հավելել է, որ այդ ամենի ապացույցներն օր օրի ավելանում են։