Բելառուսի զինված ուժերում սկսվել են ստուգումներ
Բելառուսում երեքշաբթի օրվանից ստուգում է անցկացվում զինված ուժերում, հայտնում է հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 11-ից Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղարությունը, համաձայն նախագահի հանձնարարականի, ստուգում է անցկացնում Բելառուսի զինված ուժերում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ստուգատեսի ընթացքում զորամասերն ու ստորաբաժանումները կմշակեն մարտական պատրաստության առաջադրանքների կատարմամբ նշանակված վայրերում տեղակայվելու հարցեր։