Արևմուտքը դատապարտում է Ռուսաստանին՝ անտեսելով Կիևի սադրանքները․ Լավրով
Արևմուտքը սկսեց դատապարտել Ռուսաստանին Ուկրաինայում ռազմավարական օբյեկտներին զանգվածային հարվածների համար, սակայն գերադասեց չնկատել Կիևի ահաբեկչական գործողությունները, որոնք հանգեցրին դրան, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Արևմուտքը խաղում է «ոչինչ չլսելու և չտեսնելու» խաղը, երբ դա անում է Զելենսկին, բայց երբ Ռուսաստանը այլևս չի կարող հանդուրժել Կիևի ռեժիմի հանցագործությունները, ահաբեկչական հարձակումները»,- ասել է Լավրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում։