Ուզբեկստանը քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան
Կիևում Ուզբեկստանի դեսպանատունը երկրի քաղաքացիներին խնդրում է լքել Ուկրաինան և զերծ մնալ այս երկիր մեկնելուց: Այս մասին գրում է Ria.ru-ն։
«Հաշվի առնելով իրավիճակի սրումը ճակատներում, ինչպես նաև ողջ Ուկրաինայում շարունակվող հրթիռային և հրետանային հարվածներով, մենք խնդրում ենք մեր հայրենակիցներին լքել երկիրը իրենց անձնական անվտանգության համար»,- ասվում է դեսպանատան կայքում։