Ղրղզստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին
Ղրղզստանի զինվորականները չեն մասնակցի Տաջիկստանում անցկացվող ՀԱՊԿ «Սահմանապահ-2022» զորավարժություններին, լրագրողներին հայտնել են Ղրղզստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
«Ղրղզստանի Հանրապետության զինվորականների մասնակցությունն ի սկզբանե նախատեսված չէր»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Պաշտպանության վարչությունը չի նշել, թե որն է պատճառը։