ԱՄՆ-ն կարող է չեղարկել ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցները
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունում պատժամիջոցների հարցերը համակարգող Դենիել Ֆրիդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է 2016թ. ընթացքում չեղարկել Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները: Այս մասին գրում է Voice of America-ն:
«Հենց որ իրագործվեն Մինսկի համաձայնագրի դրույթները, և, հատկապես Դոնբասում ընտրություններ անցկացվեն, ռազմական գործողությունները դադարեցվեն և վերականգնվի Ուկրաինայի արևելյան սահմանը, ապա պատժամիջոցները կչեղրկվեն»,- նշել է Ֆրիդը:
Ըստ Ֆրիդի` իրենք ակնհայտորեն տեսնում են, որ Մոսկվան այժմ կենտրոնացած է Դոնբասի հակամարտությունը դիվանագիտական միջոցներով կարգավորելուն:
«Մենք կարող ենք վերը թվարկվածներին հասնել արդեն այս տարվա ընթացքում»,- նշել է պետքարտուղարության աշխատակիցը` հավելելով, որ պատժամիջոցներն ավելի արդյունավետ եղան և ավելի շատ տեղաշարժեր գրանցեցին, քան կլիներ ռազմական ուժ կիրռելու միջոցով: