Նախկինների դեմ կատաղի պայքարի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը Ատոմ Ջանջուղազյանին նշանակել էր ֆինանսների նախարար. Էդգար Ղազարյանը՝ իշխանության նշանակումների մասին (տեսանյութ)
Զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ․ Կենտրոնական բանկ
«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդինՄադրիդում բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև
Այս առավոտ Երևանում շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը
Ի՞նչ ունեցվածք ունի Ախուրյանի վերընտրված համայնքապետ Զ. Մանուկյանը․ 9 հողամաս, առանձնատուն, 2 բնակարանԹող ID ստանա, ապրի` առանց անձնագրի.այն դառնում է ճոխության առարկա. «Հրապարակ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ»Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Հրապարակ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը». «Հրապարակ»Հասցեներ, որտեղ մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է․ «Ժողովուրդ»ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»Հրդեհ ԱՄՆ-ի միջուկային օբյեկտում. կա վիրավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»Հող են պատրաստում. «Հրապարակ»Քննություն հանձնելու գումար են փոխանցել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ինչ է բացահայտվել ԵՊՀ-ում ձերբակալությունների գործով․ «Ժողովուրդ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել ենԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համար
Արխիվ

«Մուսալեռ» ռեստորանում կատարված սպանության գործով ներգրավվածների թիվն ավելացել է

Հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվող քննչական գործողությունների արդյունքում պարզվում են դեպքի մասնակիցների շրջանակը, անհատականացվում նրանցից յուրաքանչյուրի գործողությունները և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ տրվում համապատասխան քրեաիրավական գնահատականներ։ Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նշված համալիրում տեղի ունեցած խուլիգանությանը, որն ավարտվել է 22-ամյա Արամ Կարապետյանի սպանությամբ, մասնակցություն է ունեցել նաև Էջմիածին քաղաքի բնակիչ Ս.Թովմասյանը։

Նախնական տվյալներով՝ վերջինս խմբի կազմում դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը, հայհոյել համալիրի աշխատակիցներ Վ.Խաչատրյանին, Ս.Խլղաթյանին, բռնություն գործադրել նրանց, ինչպես նաև՝ Ս.Խլղաթյանի կանչով համալիր ժամանած Արմեն Խլղաթյանի և Արամ Կարապետյանի նկատմամբ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հունվարի 15-ին քննիչը որոշում է կայացրել Ս.Թովմասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից) որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում հնարավոր չի եղել պարզել նրա գտնվելու վայրը և թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից՝ քննիչը նույն օրը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Որոշման կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Շարունակվում են միջոցներ ձեռնարկվել նաև՝ Ա.Կարապետյանի սպանության մեղադրանքով հունվարի 7-ից հետախուզման մեջ գտնվող Արթուր Բաբայանին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախնական քննության տվյալներով` Ա.Կարապետյանն սպանվել է վիճաբանության ընթացքում դրա մասնակիցներից մեկի` 31-ամյա Ա.Բաբայանի կողմից հրազենից արձակված կրակոցների հետևանքով։ Հունվարի 7-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից) , 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն՝ խուլիգանական դրդումներով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը)։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հունվարի 9-ին հետախուզում էր հայտարարվել նաև միջադեպի մեկ այլ մասնակցի՝ Խ.Խաչիկյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից)։

Հետախուզվողն այսօր ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և նրա մասնակցությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Մեկ այլ հետախուզվող՝ Ա.Պառավյանը, ինքնակամ ներկայացել էր հունվարի 11-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հունվարի 14-ին ինքնակամ ներկայացել են Էջմիածին քաղաքի ևս երկու բնակիչ՝ Դ.Հասրաթյանը և Գ.Գրիգորյանը, ովքեր ցուցմունք են տվել, որ դեպքի օրը՝ 2016 թվականի հունվարի 5-ի գիշերը՝ ժամը 23։50-ի սահմաններում, իրենց ընկեր Արթուրի կանչով գնացել են նշված ռեստորանային համալիր։ Որպես կասկածյալ հարցաքննության ընթացքում նրանք հայտարարել են, որ նշված համալիրում իրենց նկատմամբ կիրառվել են բռնություններ, ինչի հետևանքով ստացել են կոտրվածքներ։ Կասկածյալներ Դ.Հասրաթյանի և Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Առգրավվել են դեպքի պահին նրանց հագին եղած հագուստները։ Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: