Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ադրբեջանցիների կրակը լռեցվել է
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-իցհայտնում են, որ պատասխան գործողություններով թշնամու կրակը լռեցվել է:
Հայկական կողմից կորուստներ չկան: