Ուկրաինայում Ճապոնիայի դեսպանատունը կոչ է արել իր հայրենակիցներին լքել երկրի տարածքը
Ուկրաինայում Ճապոնիայի դեսպանատունը հերթական անգամ կոչ է արել իր հայրենակիցներին լքել այս երկրի տարածքը, երբ այն ապահով լինի, գրում է ՌԻԱ Նովոստին։
Դիվանագիտական վարչությունը քաղաքացիներին կոչ է արել չմոտենալ Ուկրաինայի պետական հաստատություններին, ռազմական օբյեկտներին և օդանավակայաններին:
Բացի այդ, ճապոնացիներին զգուշացվել է հեռախոսներով նկարահանումներ չանել, որպեսզի նրանց չկասկածեն լրտեսության մեջ։