«Բավարիան» մտադիր է գնելու Հարի Քեյնի տրանսֆերը
Մյունխենի «Բավարիան» մտադիր է հաջորդ տարի ձեռք բերել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին և չի ցանկանում ձեռք բերել «Յուվենտուսի» աստղ Դուշան Վլահովիչին, հայտնում է գերմանական «Sport 1» հեռուստաընկերությունը։
Այն բանից հետո, երբ ամռանը Ռոբերտ Լևանդովսկին տեղափոխվեց Բարսելոնա, Մյունխենի «Բավարիան» սկսել է փնտրել նրա փոխարինողին։
Նշվում է, որ գերմանական ակումբը բոլոր ջանքերը գործի կդնի անգլիացու տրանսֆերը գնելու համար։