«Միլանը» կարող է գնել Բրահիմ Դիասի տրանսֆերային իրավունքները
Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ «Միլանը» կարող է դիտարկել Բրահիմ Դիասի տրանսֆերը 22 միլիոն եվրոյով գնելու տարբերակը, որպեսզի խաղացողը թիմում մնա հաջորդ մրցաշրջանում:
Դիասի ակումբը՝ Մադրիդի «Ռեալ»-ը, ունի շուրջ 27 միլիոն եվրոյով տրանսֆերի հետգնման իրավունք:
Դիասը «Միլան» է տեղափոխվել վարձավճարով 2020 թվականին։