Ուկրաինան վաղուց ահաբեկչական մեթոդներ է կիրառում. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան վաղուց ահաբեկչական մեթոդներ է կիրառում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Երկրի ղեկավարի խոսքով՝ Կիևի հարձակումների զոհ են դարձել հասարակական գործիչներ, լրագրողներ և գիտնականներ։
Հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները երեք ահաբեկչություն են իրականացրել Կուրսկի ատոմակայանի դեմ։