Զելենսկին և Շոլցը հեռախոսազրույց են ունեցել
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթի՝ Շոլցը Զելենսկիին հավաստիացրել է Գերմանիայի և G7-ի մյուս երկրների աջակցությունը և պատրաստակամությունը օգնություն ցուցաբերելու վնասված և ավերված քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար:
Մայրաքաղաքում և երկրի մի շարք շրջաններում պայթյունների մասին ուկրաինական իշխանությունների հաղորդագրությունների ֆոնին Զելենսկին ասել է, որ Շոլցի հետ պայմանավորվել է G7-ի երկրների հրատապ հանդիպման մասին, որում ինքը ելույթ կունենա։