Եթե Կիևը շարունակի իր ահաբեկչական գործողությունները, ապա կոշտ պատասխանի կարժանանա. Պուտին (տեսանյութ)
Եթե Կիևի հարձակումները շարունակվեն Ռուսաստանի տարածքում, Ռուսաստանի պատասխանները կոշտ կլինեն: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ այսօր առավոտյան ՌԴ ՊՆ առաջարկությամբ և ՌԴ Գլխավոր շտաբի պլանի համաձայն՝ գերճշգրիտ զինատեսակներով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի էներգետիկայի, ռազմական հրամանատարական կետերին և կապի օբյեկտներին։
«Ռուսաստանի Դաշնության պատասխաններն իրենց մասշտաբով կհամապատասխանեն Ուկրաինայի կողմից ստեղծված սպառնալիքների մակարդակին։ Այս հարցում ոչ ոք չպետք է կասկածի։ Կիևն իրեն դասել է ահաբեկչական խմբավորումների շարքին։ Նման գործողությունները հնարավոր չէ անպատասխան թողնել»,- ասել է Պուտինը։