«Արսենալը» և «Յուվենտուսը» կպայքարեն Մարկուս Ռեշֆորդի համար
«Արսենալը» պատրաստվում է մրցակցել իտալական «Յուվենտուսի» հետ «Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Մարկուս Ռեշֆորդին ձեռք բերելու մրցավազքում, ինչպես գրում է իտալական Calcio Mercato-ն:
Ռեշֆորդի պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում, չնայած «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ տարով երկարաձգելու հնարավորություն ունի:
Ընդգծենք, որ անգլիացու ծառայություններով հետաքրքրված են այլ գրանդ ակումբներ ևս։