Եթե մենք Վահագն Հովակիմյանի ԿԸՀ նախագահի ընտրությանը մասնակցեինք ու ասեիք՝ ով է էդ մարդը, նույն քվեարկությունը չէր լինելո՞ւ․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը համաձայն չէ լրագրողների կարծիքին, որ պետք է խոչընդոտեն իշխող խմբակցության միանձնյա քվեարկություններին։ Լրագրողն օրինակ բերեց ՔՊ-ական Վահագն Հովակիմյանի` ԿԸՀ նախագահ ընտրվելու որոշումը։
Աղվան Վարդանյանը նկատեց, որ եթե անգամ իրենք ներկա լինեին՝ միևնույնն է այդ մարդն ընտրվելու էր։
«Պատկերացնո՞ւմ եք, որ մեկի ամենավստահելի մարդը լինի Վահագն Հովակիմյանը»,- ասաց Աղվան Վարդանյանը։