«Եթե Փաշինյանը հրաժարվում է՝ Ալիևն ինչո՞ւ պետք է պաշտպանի արցախահայության իրավունքները». Աղվան Վարդանյան
ՀՀ իշխանությունները հերթական անգամ Արցախից ձեռքերը լվանում են։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ Ադրբեջանը հայտարարել է, թե Արցախում իր քաղաքացիներն են և չի ուզում որևէ բանակցողի միջամտությունը, իսկ ով չի ուզում հարմարվել այդ վիճակին՝ կարող է հեռանալ։
Աղվան Վարդանյանը նկատեց, որ ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ Հայաստանի սահմանները կարմիր գիծ են, Ադրբեջանը պետք է հանի իր զորքը, և բանակցային գործընթացում ոչ մի բառ չկա դրա մասին։ Նա չի հավատում, որ այս իշխանությունը կարող է որևէ ռեալ բանակցություն վարել Արցախի հետ կապված։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա, ըստ Աղվան Վարդանյանի, եթե ՀՀ իշխանություններն իրենք պատրաստ են ամեն ինչ զիջել՝ նա անելիք չունի։
«Եթե Փաշինյանը հրաժարվում է՝ Ալիևն ինչո՞ւ պետք է պաշտպանի արցախահայության իրավունքները»,- ասաց Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում