Կիևի մետրոյի բոլոր կայարաններն աշխատում են որպես ապաստարան քաղաքացիների համար (տեսանյութ)
Կիևի քաղաքային խորհուրդը հայտարարել է, որ մետրոյի բոլոր կայարանները կաշխատեն որպես ապաստարան քաղաքացիների համար, փոխանցում է РИА Новости-ն։
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին պայթյունների մասին Կիևում, Ժիտոմիրում և Լվովում։
Նույն տեղեկությունը հաստատել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նրա խոսքով՝ պայթյունները լսվել են քաղաքի կենտրոնում՝ Շևչենկոյի շրջանում, հոկտեմբերի 10-ի առավոտյան։
Կլիչկոն հայտնել է նաև, որ բացի Շևչենկոյի շրջանից, հրթիռային հարվածներից տուժել է Կիևի Սոլոմենսկի շրջանը։