Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Քաղաքականություն

«Զիջեցինք Արցախը՝ զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը»... Արարատ Միրզոյանի արխիվային գրառումը (լուսանկար)

Դեռ 2020 թվականին, այն ժամանակ Ազգային ժողովի նախագահ, այսօր արդեն Արտաքին գործերի նախարար դարձած Արարատ Միրզոյանը վստահ էր ու ճիշտ, երբ ասում էր, որ սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմը ոչ թե տարածքային է, այլ ուղղված է հայ ազգի բնաջնջմանը...

Նա այն ժամանակ հասկանում էր (կամ գոնե ցույց էր տալիս, թե հասկանում է), որ «զիջեցինք Արցախը՝ զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը»...

Միրզոյանն այդ մասին գրառում է արել 44-օրյա պատերազմի օրերին. հետաքրքիր է՝ հավատո՞ւմ էր ինքն իր գրածին, թե՞ գրել էր պահի ազդեցության ներքո՝ մոռանալով, որ իշխանության մաս է կազմում, այլ ոչ թե շարքային ընդդիմադիր է...

Համենայն դեպս, նա շատ արագ մոռացավ այդ մասին ու փոխեց տեսակետը: Կամ, ավելի ճիշտ, նոյեմբերի 9-ի չարաբաստիկ պայմանագրից հետո, ԱԺ դիմաց «չբացահայտված պայմաններում» կազմակերպված «ծեծ կերավ» ու կտրեց ձայնը...

Դրանից հետո էր, որ Արարատ Միրզոյանը նոր պաշտոն ստացավ ու, Նիկոլ Փաշինյանի նման, սկսեց կրկնել՝ իրեն համոզելով, մեզ վստահեցնելով, թե իբր Թուրքիան նախապայմաններ չի դնում Հայաստանի առաջ ու «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների է»...

Երկրի արտաքին գործերը ներկայացնող նախարարը հազիվ թե չիմանար, թե որն է Թուրքիայի պայմանը.. 

Իհարկե, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պրահայի հանդիպումից հետո հայտարարեց, թե «նախապայմաններ չունենք. ուղղակի ասում ենք՝ խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ և մենք կբացենք Հայաստանի հետ սահմանը»՝ այդպիսով նախապայման դնելով:

Սակայն հարկ է նկատել, որ Էրդողանը կարող է դա ասել, որովհետև թուրք է։ Նրա նշած «ուղղակի խաղաղության պայմանագիր»-ն ինքնին նշանակում է, որ Թուրքիան ներկայացնում է Ադրբեջանի շահը և պահանջում ոչ միայն Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, այլև «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում... իսկ հետո արդեն ակնհայտ է, որ սա էլ իր հերթին նշանակում է, որ Արարատ Միրզոյանի «մտավախությունը» կատարվում է՝ «զիջելով Արցախը՝ զիջում ենք Մեղրին ու Երևանը»... այլ կերպ ասած՝ բնաջնջումից 5 պակաս է... ինչը ձեռնտու է Ադրբեջանին ու Թուրքիային։

Սակայն հարկ է նկատել, որ եթե Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները կարող են հայտարարել, թե նախապայմաններ չկան և շարունակեն թվարկել իրենց «ուղղակի»-ները, քանի որ դա իրենց շահից է բխում, ապա Հայաստանի իշխանությունի դեպքում, անհասկանալի է, թե նման թրքասիրությունն ում շահից է բխում...

Միրզոյանը, Փաշինյանի նման, սկսել է խոսել թուրք ղեկավարների կողմից ու նրանց համար ականջահաճո հայտարարություններ անել՝ ռետինը ձեռքին ջնջելով Հայատանի ու Արցախի քարտեզը և այդտեղ բնակվող ազգին, որ հայ են անվանում...

Արմինե Մկրտումյան