Գևորգ Սաֆարյանը պնդում է՝ իրեն գողականները սպառնում են
«Գևորգին գողական աշխարհի ներկայացուցիչները խցում սպառնացել են, ասել են, որ եթե իրենց հետ նույն խցում մնա, ապա իր համար շատ վատ կլինի»,-newspress.am-ի հետ զրույցում նշեց կալանավորված ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Նա նաև տեղկացրեց, որ Գևորգ Սաֆարյանը կրկին հացադուլ է հայտարարել: Փաստաբանը կոնկրետ սպառնացողի անուն չտվեց, բայց վստահեցրեց, որ Գևորգի կյանքին վտանգ է սպառնում. «Գողական աշխարհի ներկայացուցիչները հաճախակի իշխանության ձեռքին գործիք են հանդիսանում ու այս երկուսը համախմբվելով` Գևորգի նկատմամբ խոշտանգումներ են իրականացնում, գլխավոր դատախազ պետք է միջոցներ ձեռնարկի, որ իմ պաշտպանյալի խափանման միջոցը փոխվի»,-հավելեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմինների` Գևորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան (հրեշտակապետ) Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: