Պայթյուններ Կիևի կենտրոնում, կան զոհեր
Ռուսաստանը կրկին հարձակվել է Կիևի վրա. Քաղաքում օդային հարձակման մասին ահազանգի հայտարարությունից հետո որոտացել են է քանի պայթյուն։ Գրում է unian.net-ը:
Օդային հարվածի վտանգի մասին հայտարարվել է ժամը 6:47-ին, իսկ առավոտյան ժամը 8-ից հետո Կիևում որոտացել է 3-4 պայթյուն։
Ավելի ուշ հարձակման մասին տեղեկությունը հաստատել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Պայթյուններ են գրանցվել Շևչենկոյի շրջանում։
«Մի քանի պայթյուն Շևչենկոյի շրջանում՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Բոլոր ծառայությունները ճանապարհին են»,- գրված է Telegram-յան ալիքում:
«Կիևում հրթիռներից մեկն ընկել է Գրուշևսկու հուշարձանի մոտ՝ Վոլոդիմիրսկա փողոցում, փրկարարներն աշխատում են»,- այս մասին էլ Telegram ալիքում հայտնել է ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։
Կիևում տարբեր վայրերում մի քանի հարվածների հետևանքով կան վիրավորներ և զոհեր. Տեղեկությունը ճշտվում է։