Արագածոտնի մարզում բախվել են Porsche Cayenne-ը և «ԶԻԼ»-ը․ վերջինս կողաշրջվել է, կան զոհեր և վիրավորներ (լուսանկարներ)
Հոկտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20․30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, բախվել են Porsche Cayenne ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։
Shamshyan.com-ի տեղեկացմամբ, բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, և ըստ նախնական տեղեկությունների՝ կան նաև վիրավորներ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, և հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, մահացածները վարորդներն են, վիրավորներն էլ՝ Porsche Cayenne-ի վարորդի հարազատները։