Ղրիմի կամրջի վերականգնումը հնարավոր է միայն 3-5 ամսում
Ղրիմի կամրջի վերականգնումը հնարավոր է միայն 3-5 ամսում, ասել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն։
Նա նշել է, որ Ռուսաստանից առնվազն մեկ ամիս կպահանջվի միայն երկաթյա կոնստրուկցիայի պատրաստման համար։ Բացի այդ, շուտով Կերչի նեղուցում կսկսվի փոթորիկների շրջան, որը անհնարին կդարձնի վերանորոգման աշխատանքների իրականացումը։
«Հետևաբար, իրատեսական է ասել, որ կամուրջը կվերականգնվի երեքից հինգ ամսից ոչ շուտ»,-ասել է նա: