Հունվարին Եվրոպան կբախվի դժվարությունների՝ ռուսական գազի մատակարարուման սահմանափակման պատճառով
Եվրոպայում գազի պաշարները կարող են սպառվել արդեն հունվարին, եթե Ռուսաստանից մատակարարումներ չլինեն։ Այս մասին գրում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով Էներգետիկ խնդիրների ինստիտուտին:
Ներկայումս Եվրոպայում գազի ստորգետնյա պահեստներում կա մոտ 85 միլիարդ խորանարդ մետր գազ, սակայն այդ պաշարները կարող են չբավականացնել ձմռանը, եթե Ռուսաստանից մատակարարումները դադարեցվեն:
Այսինքն՝ առանց Ռուսաստանից գազի մատակարարումների, պաշարները կհերիքեն մինչև հունվար։