Վախենում եմ հայերի համար. ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից. Շեր
Աշխարհահռչակ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) իր Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:
«Ես վախենում եմ հայերի համար: Ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից: Հայաստանը չունի նավթ, ու ադրբեջանցիներն արդեն սպանում են նրանց: Երբ այցելել եմ Երևան, գնացել եմ երկու մանկատուն, որտեղ հայ մանուկները ծնողազուրկ էին, որովհետև նրանց սպանել էին ադրբեջանցիները: Աշխարհը ոչինչ չասաց, նրանք ունեին նավթ»,-գրել է երգչուհին: