Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Քաղաքականություն

Բջջային հեռախոս՝ տորթի մեջ, փաթեթ՝ տեսակցողի բերանում, USB լար. Արդարադատության նախարարությունը՝ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի մասին

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ:

Արդարադատության նախարարությունը ներկայացնում է սեպտեմբերի ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույցը:

«Արթիկ» ՔԿՀ-ի 3-րդ դիտաշտարակի ծառայողի կողմից զեկուցվել է, որ արտաքին արգելագոտու կողմից բնակելի գոտուն է մոտենում հեռակառավարվող անօդաչու թռչող սարք (դրոն)։ Ծառայողները քրեակատարողական հիմնարկից մոտ 200 մետր հեռավորության վրա նկատել են քաղաքացու, որը հեռակառավարման վահանակով կառավարել է անօդաչու թռչող սարքը։ Քաղաքացին, տեսնելով իրեն մոտեցող ծառայողներին, դիմել է փախուստի, իսկ անօդաչու թռչող սարքն ընկել է ավտոճանապարհի հարակից հատվածում։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում կազմվել է արձանագրություն։ Զննությամբ պարզվել է նաև, որ թռչող սարքին ամրացված է եղել 3 բջջային հեռախոս։

«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները անվտանգության ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալի համար բերված հանձնուքը, որում առկա տորթի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոս:

«Գորիս» ՔԿՀ-ի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի համար որպես հանձնուք բերված սառնարանը, որի ստորին հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսի լիցքավորիչներ և մարտկոց, USB լար, ականջակալներ, բաժանորդային քարտեր:

«Արմավիր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները դատապարտյալների մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհին ծառայողների պահանջով բերանից հանել է փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 4,49 գրամ քաշով մուգ շագանակագույն առանձնացված զանգվածներ:

Տեսակցության եկած քաղաքացիներից մեկի մոտ հայտնաբերվել է մաստակով պատված փաթեթ՝ սպիտակ, բյուրեղանման զանգվածով:

Վերոնշյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հսկիչ տրանսպորտային կետում զննության են ենթարկել քաղաքացուն պատկանող Ford մակնիշի ավտոմեքենան, որի ձախ անվադողի վերևի հատվածում թաքցված է եղել մագնիսով ամրացված 2 փաթեթ, որոնցում հայտնաբերվել են բյուրեղանման, մեթամֆետամին տեսակի և շագանակագույն, հերոին տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ, ինչպես նաև բջջային հեռախոսի աքսեսուար և 1 wi-fi սարք։

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողներն զննության են ենթարկել կալանավորված անձին ուղղարկված հանձնուքը, որի արդյունքում շաքարավազի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող դարչնագույն զանգված։

Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ: