Արոնյան-Սևյան պարտիան ավարտվել է ոչ-ոքի
Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում ԱՄՆ շախմատի առաջնության երկրորդ տուրում Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը մրցեց այլ հայազգի գրոսմայստերի` Սամուել Սևյանի հետ: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի:
Երրորդ տուրից հետո առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք շախմատիստներ են՝ 2-ական միավորով` Սամուել Սևյանը, Ֆաբիանու Կարուանան և Հանս Նիմանը:
Շախմատի առաջնությանը մասնակցում են 14 շախմատիստներ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր: