Արման Սարոյանը դեռ Մասյացոտնի առաջնորդարանում է, բայց որքան ձգի, այնքան մեծանալու է վնասն ու մեր պահանջի չափը. Արա ԶոհրաբյանՄեծ վնաս չի եղել, նույնիսկ մի քանի հարյուր մարդ էլ դուրս չի եկել փողոց. Պապոյանը՝ ՌԴ սահմանափակումների հետևանքների մասինՓաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում. Խաչատրյանը՝ ՊապոյանինԹուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա . ՓաշինյանԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի տնտեսական աճի վրա կարող է ունենալ 0.65 տոկոսային կետի ազդեցություն․ Պապոյան12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ uեքunւшլ բնույթի բnնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՄենք ասում ենք՝ գազի գինը ցածր է, ես ասում եմ՝ ցածր չի. Պապոյան (տեսանյութ)Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի նավթավերամշակման գործարանին«Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը վիրավnրվել էԵթե ասում եք՝ ԵԱՏՄ-ին ավելի շատ տալիս ենք, քան ստանում՝ ինչո՞ւ դուրս չենք գալիս. Բաղդադ էլ շատ խուրմա կա, եթե չես կարողանում առնել՝ չես օգտվում. Խաչատրյան (տեսանյութ)
Սահմանադրությունը՝ իշխանության քաղաքական առևտրի սեղանին․ երբ երկրի հիմնական օրենքը դառնում է արտաքին պահանջների թիրախ
Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում. Hetq
Դատախազությունը միտումնավոր ձգձգում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործի քննությունը. Պաշտպան
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ նախագահ
Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի«Խառը-խշտիկ խոսեցին ՔՊ-ականները. հիմա եթե ԵԱՏՄ-ն վնաս է՝ էհ, «զադերշկան» ինչո՞ւմն է. ասենք՝ ռադներդ քաշեք». Մանուկյանի հարցը վրդովեց Պապոյանին. «Խառը-խշտիկը ո՞րն է» (տեսանյութ)Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. մասնակիցներից մեկը մահացել է
Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ
«Եթե ինչ-որ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ+20 դրամի ինքնիշխանություն»․ ՊապոյանԱդրբեջանից իջեցված պահանջով սահմանադրական գործընթացը կուղեկցվի ապоրինnւթյnւնների, բռնnւթյnւնների և կալանավորումների ալիքով. ԱբրահամյանՏեղի կունենա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը․ նա ՔԿՀ-ից պատգարակով կկտեղափոխվի դատական նիստերի դահլիճՋերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում է ձյունՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի ԼոնդոնՄյուս ուժերը նեղված են. «Հրապարակ»Ծանրամատրի ԱԱ․ այսօր հանդես կգա Գարիկ ԿարապետյանըՈղբերգական ավտովթար. Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել2 տարբեր դատավոր քննում էին Սամվել Կարապետյանի կալանքի հարցը. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան ՀակոբյանըԱդրբեջանի օդանավակայանները կարող էին դառնալ Իրանի հետախուզական գործողության թիրախՄինչև Ժամը 17:00-ը լույս չի լինիՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերը թեժանում են. կան վիրավորներ եւ հարյուրավոր ձերբակալվածներՓակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ. «Հրապարակ»«ԹՐԻՓՓ-ը բարով-խերով անենք, պլոտնի անցնելու ենք եկեղեցուն». «Իրավունք»Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆՄանրամասներ «արտակարգ հավաքից». «Հրապարակ»
Դավիթ Համբարձումյանը կգլխավորի Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցող «Կառուցող» դաշինքի ցուցակը
Աննախադեպ նիստ է եղել. Վիլեն Գաբրիելյանը կաշվից դուրս է եկել. «Հրապարակ»Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն երբևէ չեմ ունեցել. Նաիրի Սարգսյանը հերքել էԳևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Թրամփի վարչակազմը պատերազմի ընթացքում Իրանի հետ գաղտնի քննարկել է Իրանի քաղաքացիների արտաքսումը. Associated PressՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարքՖիննախը պարզաբանել է առողջության ապահովագրավճարների փոխհատուցման կարգի փոփոխությունըՊաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազությունՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե ապրանքների մուտքը Եվրոպա սահմանափակվի
Տեսանյութ

ՀՀ-ն այլևս չունի ռեսուրս՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը և իրավունքները ապահովելու․ միջազգային ճնշումն է մնացել․ Էդուարդ Աղաջանյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Factor TV-ի հարցազրույցում լուրջ առաջընթաց է համարում Պրահայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համաձայնեցրած կետերը։ Տարածքային ամբողջականության ճանաչումը նա համարում է կարևորագույն համաձայնեցում՝ սկսված բանակցային գործընթացի համար։ «Ուզում եմ առանձնահատուկ նշել սրա կարևորությունը. առանց այս կարևոր և սկզբունքային կետի հնարավոր չէր լինի որևէ բովանդակային քննարկում ծավալել խաղաղության պայմանագրի շուրջ։ Սրանով սկիզբ է դրվում այս գործընթացին, ինչը լավ նորություն է»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանը Պրահայում կայացած հանդիպմանը վերահաստատել են 1991 թվականին ԱՊՀ մտնելիս միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը՝ Ալմա-Աթայի հռչակագրով։ Մակրոնի և Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպմանը Հայաստանը համաձայնվել է ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղակայելուն։ Ադրբեջանը համաձայնվել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերից՝ երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը։ Ըստ պարոն Աղաջանյանի՝ այսպիսի առաքելության կարիքն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հերթական անգամ սադրանքներ է կատարել ՀՀ սահմանների նկատմամբ և անհիմն մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին՝ էսկալացիայի մեջ․ «Սա թերևս լավագույն գործիքն է նմանատիպ իրավիճակները կանխելու և ապացուցելու, որ հայկական կողմը երբեք սադրիչ գործողությունների չի գնացել»,- ասաց ՀՀ իշխանական պատգամավորը։ Իսկ ինչո՞ւ կարճաժամկետ կլինի ԵՄ-ի առաքելությունը․ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ կարիքի դեպքում հնարավոր կլինի ժամկետը երկարաձգել՝ ըստ իրավիճակի և այն գնահատականների, որ կձևավորի եվրոպական այս աշխատանքային խումբը։

Նրանց առաքելության մանդատի շրջանակներում է նախևառաջ ստեղծված սահմանային իրավիճակին ծանոթացումը, արձանագրելու, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են ՀՀ-ի սուվերեն տարածքը և մխրճվել դրա մեջ։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը վերջին օրերին արձանագրեց, որ Ադրբեջանի զինուժը մտել է ՀՀ-ի սուվերեն տարածք․ «Աշխատանքային այս խումբը գալիս է դա գետնի վրա՝ գործնականում արձանագրելու և հնարավոր մեխանիզմների մասին քննարկումներ ունենալու ՀՀ իշխանությունների հետ՝ հետագա էսկալացիան բացառելու նպատակով։ Բնականաբար, արձանագրելով իրողությունները, որ Ադրբեջանի զինուժը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, դրան պետք է գործնական քայլեր հետևեն, ինչի արդյունքում նրանց զինուժը ելման դիրքեր պիտի վերադառնա։ Մեր ակնկալիքները նվազագույնն այսքանն են՝ տվյալ առաքելությունից և այս գործընթացներից»։

Հարց ուղղեցինք պարոն Աղաջանյանին՝ ենթադրենք Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչում են տարածքային ամբողջականությունը, ստորագրում են պայմանագիր, բայց ե՞րբ է Ադրբեջանը լքելու ՀՀ-ի սուվերեն տարածքները։

Սահմանազատման և սահմանագծման պրոցեսները կարող են տևել տասնամյակներ, այդ պրոցեսները սկսելուց առաջ Ադրբեջանը չի՞ պատրաստվում դուրս բերել զորքերը ՀՀ տարածքներից։ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ասում է, որ կա որոշակի ըմբռնում ՀՀ-ի և ԱՄՆ-ի մոտ, որ դեմարկացիային և դելիմիտացիային զուգընթաց պետք է ընթանա խաղաղության պայմանագրի մշակումը, ինչը և պետք է զուգորդվի Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ տարածքից դուրս գալու պրոցեսի հետ։