Եթե հայ ժողովուրդը համաձայնվի Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, ապա մենք բարոյական իրավունք չենք ունենալու այցելել Ծիծեռնակաբերդ ու Եռաբլուր. Արցախ ԱԳ նախարար
Եթե հայ ժողովուրդը համաձայնվի Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, ապա մենք՝ որպես արժանապատվություն ունեցող ժողովուրդ կդադարենք գոյություն ունենալ, մենք այլևս չենք կարողանալու խոսել ցեղասպանության մասին, բարոյական իրավունք չենք ունենալու այցելել Ծիծեռնակաբերդ ու Եռաբլուր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը: