Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Քաղաքականություն

Ու այս իրավիճակում դուք հարցնում եք ինչ անել հետո. թեզիսային մի քանի առաջարկ՝ թյուրքագետի կողմից

Անհրաժեշտ է գիտակցել, որ ստեղծված իրավիճակում չկան հեշտ լուծումներ. դրանք պահանջում են խիստ խելամիտ որոշումներ, որոնց հիմքում պետք է ընկած լինեն ոչ թե հույզերը, այլ գիտելիքահեն մոտեցումները։ Սակայն հիշենք. լուծումներ կան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՀԵՏՈ

Ինչպես հայտնի է, կապիտուլյանտն արագ տեմպերով պատրաստվում է ստորագրել երկրորդ կապիտուլիացիան, որն այս անգամ կրելու է «Խաղաղության պայմանագիր» անունը, որով Հայաստանը վերջնականապես հրաժարվում է պաշտպանել Արցախն ու Ադրբեջանին հանձնում նոր տարածքներ։ Թեև դեռ ժամանակ կա սա կասեցնելու, սակայն մեր առջև կանգնած խնդիրները միայն դրանով չէ, որ սահմանափակվում են։

Ու այս իրավիճակում դուք հարցնում եք ինչ անել հետո։

Ֆեյսբուքի ձևաչափը թույլ է տալիս միայն թեզիսային մի քանի առաջարկներ անել՝ առանց դրանք մանրամասնելու։

▪️ Առավել կարևորը. պատրաստվել երկար, շատ երկար ու դժվար դիմադրության։ Անհրաժեշտ է գիտակցել, որ ստեղծված իրավիճակում չկան հեշտ լուծումներ. դրանք պահանջում են խիստ խելամիտ որոշումներ, որոնց հիմքում պետք է ընկած լինեն ոչ թե հույզերը, այլ գիտելիքահեն մոտեցումները։ Սակայն հիշենք. լուծումներ կան։

▪️ Անհրաժեշտ է հիշել նաև, որ Հայաստանն իր պետականությունը վերականգնելու շանս ունի այնքան ժամանակ, քանի կա Հայաստանում ապրող առնվազն 2.5 մլն հայություն։ Սա գիտակցում են մեր թշնամիները, ուստի և, ի տարբերություն ազգային դաշտից շատերի, շարունակում են համառ աշխատանքը մեզ թուլացնելու և բոլոր հնարավորությունները վերացնելու ուղղությամբ։

▪️ Անխուսափելիորեն փոփոխվելու է նաև մեզ շրջապատող արտաքին միջավայրը, որին պետք է պատրաստ լինել և օգտվել բացված հնարավորություններից։

▪️ Այս փուլում անհրաժեշտ է պայքար բոլոր ճակատներում՝ տեղեկատվական-գաղափարականից մինչև կուսակցական։ Առանց պայքարի չեն ծնվելու նոր առաջնորդները, որոնք պետք է ղեկավարեն ազգային պայքարը։ Առանց պատասխանատվություն ստանձնած առաջնորդների հնարավոր չէ հաջողել։ Մի՛ փնտրեք հերոսների ու փրկիչների, փոխարենը խրախուսեք և տեր կանգնեք իրական պայքարողներին, որոնք իրական կյանքում շատ հեռու են գրքային կատարյալ կերպարներից, բայց պակաս արդյունավետ չեն։

▪️ Մեր՝ բոլոր ազգային ուժերի առաջնային խնդիրը պետք է լինի ազգային դաշտի վերականգնումը կամ նույնիսկ վերստեղծումը։ Խորհրդային տարիներին Հայաստանում ու Սփյուռքում այս աշխատանքն ավարտվեց հայ ազգային նոր պայքարի մեկնարկով, որի գագաթնակետը 1988-ից փողոցային շարժման տեսք ստացած Արցախյան պայքարն էր։ Սակայն այն անհնար կլիներ, եթե դրան չնախորդեր երկարատև պայքարի փուլը, որն էլ իր հերթին ազգային դաշտի գոյության, պահպանման ու ընդլայնման արդյունք էր։ Այսօր կապիտուլյանտներն ու թուրքական կողմը փորձում են ազգային դաշտը ոչնչացնել։ Մեր խնդիրն է պահել այն ու ընդլայնել։ Պարզ ասած՝ տասնապատիկ ավելի մեծ ջանք պետք է դնել ազգային կրթության ու դաստիարակության մեջ, որն ազգային դաշտի գոյության գլխավոր հիմքն է։

▪️ Ազգային դաշտի ձևավորմանը զուգահեռ անհրաժեշտ է ձևավորել հստակ ու համալիր օրակարգը. մեր անելիքների կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագիրը, որի իրականացումը հենց նոր առաջնորդների գործն է։ Օրակարգի թիվ մեկ կետը պետականության վերականգնումն է։ Չի կարելի կամավորական նախաձեռնություններով փոխարինել պետությունը։ Մեր խնդիրն է բոլորիս նախաձեռնություններով վերականգնել պետությունը, որ կամավորության նման ծավալների խնդիր չունենանք։ Սա խիստ անհրաժեշտ է ներկայումս բացատրել մեր հազարավոր քաղաքացիների, որոնց ազնիվ մղումները շահագործում են այլոք։

▪️ Չհուսահատվել, օժանդակել, օգնել, սատարել, մասնակցել, առաջնորդել. սրանք են այն կետերը, որոնք պետք է դառնան մեր ամենօրյա վարքականոնի մի մասը։ Պետք է սովորենք այս ամենն անել՝ հիշելով, որ գործում ենք դե-ֆակտո թուրքամետ օկուպացիոն վարչակարգի պայմաններում։ Բարդ է, բայց անհնար չէ։ Առավել մեծ է նրանց պատասխանատվությունը, ովքեր վերցրել են պայքարի առաջամարտիկի դրոշը։

Մենք ապրում ենք դժվարին ժամանակներ։ Սակայն ո՞վ ասաց, որ հայրենիքի պաշտպանությունը հեշտ գործ է։ Մեզ ու հատկապես իմ սերնդին բաժին է ընկած այս կռիվը, որը մեր հավերժական պայքարի մի հերթական մասն է։ Չպայքարեցինք հիմա, հետո չի լինելու։

Ուստի քանի կանք, կռիվ ենք տալու։

Չկա սկիզբ և ավարտ այս հավետ պայքարի,

Պայքարող մեր տեսակն է հաղթելու Բելին...