Թիկունքից ռազմադաշտ իր ներդրման համար ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը պարգևատրվել է
Ռազմական գործողությունների ընթացքում իր ներդրումն ունեցած մեր համաքաղաքացի Դավիթ Թորոսյանին հոկտեմբերի 7-ին հանձնվեց շնորհակալագիր։ Այս մասին հայտնում են Ալավերդու համայնքապետարանից։
«Պատերազմի ժամանակ կենսական պետք է լինի ինչպես ռազմադաշտը, այնպես էլ թիկունքը։ Թիկունքից ռազմադաշտ կենսականության ապահովումը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի այլ նաև բարոյահոգեբանական։ Պատերազմի կրակների միջով անցնելն դյուրին ճանապարհներից չէ, հետևաբար այդ խոչընդոտներով լի ճանապարհով անցնելը եզակիներն են ընտրում։ Դավիթ Թորոսյանը այդ եզակիներից է, որի համար ոչ միայն շնորհակալ ենք, այլ նաև երախտապարտ»,-նշել է Սասուն Խեչումյանը։