Վլադիմիր Առաքելյանի և Գառնիկ Մարգարյանի նկատմամբ դատարանը սահմանեց երկամսյա կալանք
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Ազատամարտիկների դաշինքի անդամները: Երեկ չէր որոշվել հանցախմբի գործով ձերբակալված ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանի և «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցը, այսօր արդեն դատարանը որոշեց սահմանել երկամսյա կալանք: Վլադիմիր Առաքելյանի հարազատները և ընկերները պնդում են, որ նա հանցախմբի հետ առահասարակ կապ չի ունեցել, տևական ժամանակ է առողջական լուրջ խնդիրներ ունի:
Նրա հարազատները և ընկերները պահանջում էին, որպեսզի Վլադիմիր Առաքելյանին ազատ արձակեն: Վլադիմիր Առաքելյանի փաստաբանը դատարան միջնորդություն էր նեկայացրել, որ նրան գրավի դիմաց ազատ արձակեն, սակայն միջնորդությունը մերժվել է: