Ու՞մ հանձնարարականով էին պարեկային ծառայության պետն ու Երևանի գնդի հրամանատարը ժամանել Հանրապետության հրապարակ և ի՞նչ ցուցումներ ստացան նրանք
ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի ղեկավարությամբ ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական անգամ անցան ուժեղացված ծառայության:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մեկնարկից առաջ պարեկները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, որտեղ տեղում անձնակազմին հրահանգներ տվեց ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը:
Տեղում էր նաև ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության, Երևանի գնդի հրամանատար, ոստիկանության մայոր Անդրանիկ Իսախանյանը: Գնդապետ Ա. Ումրշատյանը, պարեկներին ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները, ասաց, որ հանցագործությունների և հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության պետք է կանխվի տեղում, ինչպես նաև պետք է խիստ լինել ճանապարհային երթևեկության կանոները խախտող վարորդների նկատմամաբ, անկախ նրանից, ով կլինի ղեկին, պաշտոնյա թե օլիգարխ, օրենսդիր թե գործադիր մարմնի ներկայացուցիչ, եթե խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, ապա նրանք պետք է ենթարկվեն վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավոտմեքենաները կտեղափոխվեն պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Երևանի գնդի հրամանատար Ա. Իսախանյանն էլ բարի ծառայություն մաղթեց պարեկներին: