Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռ
Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ 92-րդ համագումարի մասնակիցներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 92-րդ համագումարի մասնակիցներին՝ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տեղեկատվական համակարգից։

Նախքան հանդիպումը Նորին Սրբության նախագահությամբ ՀԲԸՄ անդամներն աղոթք բարձրացրին առ Աստված ազգային բարերար, ՀԲԸՄ նախագահ և ՀՀ ազգային հերոս Ալեք Մանուկյանի ու նրա տիկնոջ՝ Մարի Մանուկյանի շիրիմների առջև նրանց և ՀԲԸՄ–ի երջանկահիշատակ երախտավորների հոգիների հանգստության և խաղաղության համար։

Այնուհետև Վեհարանի հանդիսությունների սրահում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց հյուրերին։

Նորին Սրբությունն իր խոսքում մասնավորապես նշեց․ «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության անունը և գործունեությունը իր սկզբնավորման օրվանից անքակտելիորեն կապված է մեր Սուրբ Եկեղեցու և ի մասնավորի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը մշտապես իր զորակցությունն է բերել հայրենի անկախ պետականության վերակերտմանը՝ առաջին օրերից գործուն մասնակցություն ունենալով պետականաշինության սրբազան առաքելության մեջ»:

Հայոց Հովվապետը հաստատեց, որ ՀԲԸՄ-ն այսօր էլ նույն նախանձախնդրությամբ և ուժականությամբ շարունակում է իր գործունեությունը, որի առանցքում մեր ժողովրդի անվտանգության ապահովումն է, ինքնության անաղարտ պահպանությունը, նրա հոգևոր, բարոյական զորացումը և համազգային միաբանության ամրապնդումը:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը և նրան անդամակցող ազնիվ բարերարներին, որոնց շնորհիվ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հովանու ներքո վերակառուցված բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, եկեղեցական կառույցներ և շինություններ կենսունակ են պահում հայ ժողովրդի հավատքի ապրումն ու աստվածասեր ոգին, բազմաթիվ երեխաներ հայեցի կրթություն և դաստիարակություն են ստանում Հայորդյաց տներում, կարիքավոր բազմաթիվ հայորդիներ ստանում են սոցիալական օժանդակություն, իսկ բարեգործական ճաշարաններում՝ սնունդ։

Նորին Սրբությունն ընդգծեց, որ այս օրերին, երբ հայ ժողովուրդը դիմակայում է ծանրագույն մարտահրավերների, ՀԲԸՄ 92-րդ համագումարի կազմակերպումը մայր հայրենիքում՝ հայրենաբնակ մեր ժողովրդին զորակցության ու քաջալերանքի ևս մեկ կարևոր ուղերձ է:

«Վստահաբար այս օրերի ձեր քննարկումներում կարևոր անդրադարձ պիտի կատարեք այնպիսի խնդիրների, որոնք առնչվում են մեր ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին: Վստահ եմ նաև, որ իր կոչմանը հավատարիմ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը և նրա անդամները պիտի շարունակեն նոր հանձնառությամբ լծվել հայրենաշեն ու ազգապահպան ծրագրերի իրականացմանը:

Մեր ժողովրդի գոյատևման և առաջընթացի միակ ճանապարհը ազգային ու հոգևոր առողջ ուժերի համախմբումն է պետականությունը պահպանելու և ամրացնելու գաղափարի շուրջ: Անկախ պետությունն է, որ երաշխավորում է մեր ժողովրդի բարեկեցությունը, ապագայատեսիլ ձգտումների իրագործումը, հարատևությունն ու մեր ազգային, հոգևոր ինքնության անխաթար պահպանումը»,- ամփոփել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետը ՀԲԸՄ անդամներին ներկայացրեց Մայր Աթոռի տարբեր կառույցների գործունեությունը, հատկապես հովվական և սոցիալական, քարոզչական և կրթադաստիարակչական ոլորտում իրականացվող աշխատանքները։

Վեհափառ Հայրապետը պատասխանեց ՀԲԸՄ անդամների հարցերին, որոնք առնչվում էին Մայր Աթոռի կողմից նախաձեռնված՝ զոհված և անհայտ կորածների ընտանիքների, վիրավորում ստացած զինվորականների և տեղահանվածների նյութական ու հոգեխնամ աջակցությանն ուղղված ծրագրերին, Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, ի նպաստ խաղաղության ու կայունության հաստատման, առկա մարտահրավերների դիմագրավման միջեկեղեցական և միջազգային տարբեր հարթակներում գործադրվող ջանքերին։

Մասնավոր անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը, ազգի միասնականության ամրապնդման գործում նրա կարևոր դերակատարությանը։ ՀԲԸՄ երիտասարդ անդամները նաև ստացան Հայոց Հայրապետի պատգամները սփյուռքում ազգային-եկեղեցական կյանքում իրենց գործուն ներգրավվածության, ազգային ինքնության պահպանման, իրենց ներուժը ազգի և հայրենիքի կարիքներին ծառայեցնելու առնչությամբ։

Հանդիպումը փակվեց Հայոց Հովվապետի «Պահպանիչ» աղոթքով։