Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Քաղաքականություն

Դավիթ Բաբայանը իրատեսական չի համարում Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցությունները. Անհրաժեշտ է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը

Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ, եթե ոչ առանձին փաստաթղթով, ապա առնվազն մի ձևով պետք է արձանագրվի, ընդգծվի, որ այն չի տարածվում Արցախի վրա: Միանշանակ, Ադրբեջանի կազմում լինելու ցանկացած տարբերակ մեզ համար անընդունելի՝ ով ուզում է դա ստորագրի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Պետք է վստահ լինենք, հստակ իմանանք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի տարածվելու Արցախի վրա: Քանի դեռ որևէ հստակ բան չկա, սպասենք, բայց վաղ թե ուշ այդ հարցի պատասխանը պետք է տան: Կանգնած ենք օրհասական, միգուցե՝ ողբերգական զարգացումների շեմին: Պարտավոր ենք լինել սկզբունքային՝ բացառելով Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելու ցանկացած տարբերակ: Եթե այդ սկզբունքն անխախտ պահենք և ճիշտ մոտեցում դրսևորենք, ապա ամեն ինչ նորմալ կարող է լինել»,-ասել է Բաբայանը:

Արցախի ատգործնախարարը Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններն առնվազն ներկա դրությամբ իրատեսական չի համարում, բայց վերահաստատում է՝ Արցախը պատրաստակամ է բանակցել Արդբեջանի հետ, եթե, նախ և առաջ, վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը.

Դավիթ Բաբայանի խոսքով՝ եթե վերականգնվի այդ ձևաչափը, որտեղ Արցախը միջազգայնորեն ճանաչվել է և՛ որպես բանակցությունների կողմ, և՛ որպես հակամարության կողմ, ուրեմն կարող ենք Ադրբեջանի հետ բանակցել՝ իհարկե, Մինսկի խմբի անդամ երկրների մասնակցությամբ: Բաբայանը շեշտում է՝ քանի դեռ այդ հնարավորությունը չկա, ու առանձապես մեծ հույս էլ չկա, որ մոտակա ժամանակներս կլինի, Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, պետք է կատարի իր պարտավորությունը:

«30 տարի է՝ բանակցություններն ընթանում են, իսկ ո՞ վ է ասել, թե այդ գործընթացը շուտ է վերջանալու: Ու խնդիրն այնքան ուղիղ կամ անուղղակի բանակցելու մեջ չէ, որքան որ՝ Արցախի ճակատագրի հարցում մեր ունեցած դիրքորոշումը սկզբունքորեն առաջ տանելու, քանի որ դրանից է կախված մեր ապագան: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը կործանարար է լինելու ողջ հայության համար. վերջնականապես բարոյազրկվելու ենք, կորցնելու ենք պետություն ունենալու և, առհասարակ, ապրելու իրավունքը»,-շեշտել է Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազույցում Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Ղարաբաղի հարցով հիմնական բանակցողը պետք է լինի Արցախը: Նա, մասնավորապես, ասել է. «Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել և պիտի փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Իսկ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»։

Իսկ նախօրեին՝ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարի մասնակցությամբ կայացած քառակողմ հանդիպումից առաջ Իլհամ Ալիևը կրկին հոխորտացել է. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել»: