Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 հեռուստաընկերություն
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հոկտեմբերի 10-ին կհրապարակի hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերը:
Հանձնաժողովից տեղեկացնում են, որ հայտերը հրապարակելու են հետևյալ ընկերությունները՝
1. «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ
2. «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ
3. «ՇԱՆԹ» ՍՊԸ
4. «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ
5. «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ
6. «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ: